Հայերեն   English   Русский  

Շրջայց՝ վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն


  
դիտումներ: 1869

ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի շինհրապարակում

ԵՊԲՀ պրոֆեսորները ծանոթացան զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցման աշխատանքներին

ԵՊԲՀ պրոֆեսորները զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցումը համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի 100-ամյա ճանապարհ անցած, բայց, ցավոք, արդեն փլվելու վտանգի առաջ կանգնած շենքում ոչ միայն համալսարանի, այլև Երևանի համար պատմական իրադարձություն են համարում:

Այսօր առավոտյան բժշկական համալսարանի անվանի պրոֆեսորների մի խումբ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեցին զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն, ուր այժմ լայն թափով շինարակական աշխատանքներ են իրականացվում: Պատմական նշանակություն ունեցող շենքի աջակողմյան հատվածի ամրակայման աշխատանքներն ավարտվել են, սկսվել են նորոգման և հարդարման աշխատանքները:

Արմեն Մուրադյանը բժշկական համալսարանի նահապետներին ներկայացրեց կատարված աշխատանքի ծավալները, ծրագրվող արդյունքներն ու նպատակները:

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանն իր գործընկերների անունից շնորհակալություն հայտնեց վերականգնողական կենտրոնի ողջ աշխատանքային թիմին կատարված հսկայական աշխատանքի համար և ընդգծեց, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում են անցել Հայաստանի բժշկագիտության գրեթե բոլոր անվանի ներկայացուցիչների ուսանողական և մանկավարժական տարիները: Երևանի ամենահին հիվանդանոցը մեր երկրի համար պատմական տարբեր ժամանակներում ապահովել է բնակչության բուժօգնությունը:

Նշենք, որ այս օրերին շինարակական աշխատանքներին ակտիվ մասնակցում են նաև ԵՊԲՀ տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողները: Անգամ հանգստյան օրերին ապագա բժիշկները չեն զլացել մասնակից դառնալ զինհաշմանդամների համար կառուցվող համալիրի կառուցմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: