Հայերեն   English   Русский  

Թրամփի վարչակազմը մոտ ապագայում ազգային անվտանգության ռազմավարություն կներկայացնի


  
դիտումներ: 602

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է շուտով ներկայացնել երկրի ազգային անվտանգության ռազմավարությունը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով` փաստաթղթի տեքստը կներկայացնի ներկայիս վարչակազմի պլանները պետության անվտանգության ապահովման, տնտեսական բարգավաճման և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում:

Նշվում է, որ ներկայացված ռազմավարության մեջ նոր մոտեցումներ կներառվեն գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ոլորտում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի սենատը 700 միլիարդ դոլարի չափով Պենտագոնի բյուջեի նախագիծ է ընդունել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: