Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալներ է նվաճել միջազգային մրցաշարում
դիտումներ: 753
Մեր հավաքականը խմբային փուլում հաղթել է Ադրբեջանին (6:4) եւ Բելառուսին (7:1), կիսաեզրափակչում զիջել է Իրանի առաջին թիմին (2:8): Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը հաղթել է Մոնղոլիային (8:2):
Անհատական հաշվարկով 65 կգ քաշային կարգում Գեղամ Գալստյանը դարձել է չեմպիոն, 57 կգ Ռազմիկ Պապիկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 86 կգ Մհեր Մարկոսյանը՝ երրորդ:
Մեր թիմում հանդես է եկել 12 ըմբիշ: Հայաստանի երիտասարդական հավաքականն Իրանի մրցաշարով եզրափակեց մրցաշրջան 2018-ը: