Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի զարմիկին


  
դիտումներ: 685

Թուրքիայի ոստիկանությունը մայրաքաղաք Անկարայում հատուկ գործողություն է անցկացրել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) անդամների դեմ,

որի արդյունքում ձերբակալվել է վերջինիս զարմիկ Սալման Գյուլենը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերթուրք» լրատվական կայքը:

Փետրվարին Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա նահանգում ձերբակալվել էր Գյուլենի զարմիկներից մեկը, իսկ 2016 թ-ի հոկտեմբերին Իզմիր քաղաքում ձերբակալվել էր նրա եղբայրը՝ Քութբեթին Գյուլենը:

Նշվում է, որ Անկարայի դատախազությունն այսօր ներկայացրել էր Գյուլենի կազմակերպության ենթադրյալ 87 անդամների ձերբակալության օրդեր, որոնցից 47-ն արդեն ձերբակալվել է:

2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: