Ընտանեկան բռնության դեմ օրենքը կոչված է պայքարելու լատենտության դեմ. Վիգեն Քոչարյան
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների հնչեցրած խնդիրներին.«Գործընկերներիցս մեկը նշել էր, որ օրենքի ընդունումը չի նպաստի համապատասխան վիճակագրության կրճատմանը: Ինչ-որ առումով ես կհամաձայնվեմ այդ պնդման հետ՝ հաշվի առնելով, որ օրենքը կոչված է պայքարելու լատենտության դեմ և միասնական հաշվարկման համակարգ ստեղծելու»:
Վիգեն Քոչարյանը նշեց, որ մի շարք դրույթների քննադատությունները կշարունակվեն, եթե լինեն համապատասխան հարցադրումներ:
«Հաշվի առնելով այն, որ մենք արագացված ենք այս օրենքը քննարկում, ես կխնդրեի եղած առաջարկությունները ներկայացնել հանձնաժողով մինչև երկուշաբթի օրը: Մենք սպասում ենք համապատասխան առաջարկներին, պատրաստ ենք աշխատել պատգամավորների հետ»:
Նշենք, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը: