Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը դեռևս լուրջ առաջընթաց չի գրանցում. Լավրով
«Ցավոք, այն դեռևս լուրջ առաջընթաց չի տալիս, սակայն դրական է այն փաստը, որ այս տարի երկխոսությունը տեղի է ունեցել նախագահների մակարդակով և մի քանի անգամ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Մենք շարունակելու ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խնդրի լուծման ընդհանուր մոտեցման շրջանակներում», - ասել է Սերգեյ Լավրովը Վիեննայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ անդամ երկրները կրկին հաստատել են հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են, սակայն դեռևս անցում չեն կատարել գործնական քայլերին:
«Դա հեշտ գործ չէ, սակայն մենք շարունակում ենք դրանով զբաղվել », - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: