Հայերեն   English   Русский  

Քրիշտիանու Ռոնալդուն 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին


  
դիտումներ: 631

«Ֆրանս Ֆուտբոլ» պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ» մրցանակի քվեարկության արդյունքները:

2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:

32-ամյա խաղացողը 5-րդ անգամ ստացավ այդ մրցանակը և այդպիսով, կրկնեց «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ռեկորդը:

Արգենտինացին գրավել է երկրորդ տեղը, իսկ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը եզրափակել է լավագույն եռյակը:Մրցանակը հանձնվել է Էյֆելյան աշտարակի վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: