Տավուշում վիրավորված զինծառայողը վիրահատվել է
դիտումներ: 12375
Տավուշում վիրավորված զինծառայողը վիրահատվել է
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին երեկ ականի պայթյունից վիրավորված զինծառայողի վիճակը միջին ծանրության է: «Անկախ»-ին Բերդի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանն ասել է, որ շարքային Արթուր Դանիելյանը երեկ վիրահատվել է: Հեռացրել են զինծառայողի ձախ ոտնաթաթը: Հոսպիտալի ղեկավարի խոսքով, վիրավոր զինծառայողը ևս մեկ շաբաթ կմնա հոսպիտալում: