Այս ուղերձը հրատարակելուց հետո մեկնելու եմ Տավուշի սահմանային դիրքեր՝ կատարելով իմ պարտքը Հայրենիքիս հանդեպ.Հայկ Նազարյան
Սա իմ մտադրության հռչակումն է, որպեսզի ոչ ոք շփոթության չմատնվի։
Մեկ տարի առաջ, առանց հետ նայելու, ես միակողմանի ճանապարհով ճամփորդեցի դեպի Հայրենիք, և ազնվորեն կարող եմ շեշտել, որ դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկն էր, սակայն ես գիտեի, որ ինձ համար դա միայն սկիզբն է։
Անկախ այն հանգամանքից, որ ես ծնվել ու մեծացել եմ Կալիֆորնիայում՝ միշտ զգացել եմ, որ ես Հայրենիքի մի անբաժանելի մասն եմ կազմում։ Երկար տարիներ, որպես հանդիսատես, հետևել և դիտել եմ, թե ինչ ընթացիկ իրադարձություններ են տեղի ունեցել, ու ինչ փոփոխություններով է անցել Հայաստանը։ Պարբերաբար կարդում ու լսում էի ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրների մասին և չէի կարող անտարբեր վերաբերվել այդ լուրերին։ Համալսարանն ավարտելուց հետո, ես այլևս չէի կարող մնալ հանդիսատեսի դերում և տեսնել, թե ինչպես էր բոլոր անկյուններից հարձակման ենթարկվում իմ Հայրենիքը, հետևաբար, որոշեցի ընդունել անձնական պատասխանատվություն և սկսեցի դուրս գալ հարմարավետության իմ շրջանակից։ Ես զգացի, որ Հայաստանին օգտակար լինելու համար պետք է մի բան անել, բայց ոչ թե վաղը կամ մյուս օրը, այլ ներկա պահին։ Մտածում էի՝ եթե ոչինչ չեմ կատարում և շարունակում եմ մնալ հանդիսատեսի դերում, ապա ոչ միայն դավաճանում եմ Հայրենիքս, այլև ինքս ինձ։ Այնուհետև, իմ սեփական կամքի ուժով, թողնելով ամեն ինչ, տեղափոխվեցի ու հաստատվեցի Հայաստանում՝ տուն գնելով և դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ուզում եմ շեշտել, որ իմ որոշումը չէր բխում միայն իմ հայրենասիրական զգացումներից. ավելի ճիշտ բխում էր իմ պարզ տրամաբանական մտածողությունից, որ եթե Հայ եմ՝ պետք է ապրեմ միայն Հայաստանում ու վերջ։ Մեկ անգամ ենք ապրում այս իրականության մեջ ու միայն մեկ Հայրենիք ունենք, հետևաբար պետք է մեր կյանքը անցկացնենք Արարչի կողմից տրված Հայրենիքում։ Եթե հիմա չապրենք Հայրենիքում, ապա ե՞րբ ենք ապրելու։ Սակայն միայն Հայաստան տեղափոխվելը ու Հայաստանում ապրելն ինձ համար բավարար չէր։ Ես հասկացա հետևյալը.եթե մարդն անվերհապահորեն սիրում է մեկին, ապա, անկախ ամեն ինչից, ցանկանում է ոչ միայն լինել նրա հետ, այլև պարտավորված է զգում պաշտպանել նրան ամեն տեսակ վտանգներից։ Ահա իմ սրբագույն վերաբերմունքը Հայրենիքիս՝ Հայաստանի հանդեպ։
Մենք՝ հայերս, Հայաստանում և Սփյուռքում շատ հաճախ ենք խոսում Հայրենիքի հանդեպ ունեցած մեր սիրո մասին, բայց ինձ միշտ զարմացրել է այն փաստը, որ շատերը Հայաստանում խուսափում են բանակային ծառայությունից, և անգամ զարմացրել է այն փաստը, որ Արցախյան Ազատագրական Պատերազմի հաղթանակից հետո, գրեթե ոչ ոք Սփյուռքից «վազելով» չի եկել Հայաստան, որպեսզի կամովի անդամագրվի այժմյան Հայոց ազգային կանոնավոր բանակում։ Աշխարհում բազմաթիվ են աղանդները և ահաբեկչական կազմակերպությունները, որոնք իրենց սրբապիղծ նպատակների համար հավաքագրում են հազարավոր անդամների, իտարբերություն՝ մենք, ավելի քան 25 տարի է, ինչ ձևավորել ենք Հայոց ազատամարտիկների արյունից կերտած անկախ, ազատ Հայաստանի Հանրապետություն, և կռվում ենք արդար պայքարի համար՝ պաշտպանելով մեր Հայրենիքի սահմանները թշնամիներից, որոնք գերազանցում են մեզ զենքով և մարդկանց քանակով, սակայն ցավալիորեն պետք է նկատել, որ մեզանում դեռ առկա են բազմաթիվ ապազգային դասալիք տարրեր։ Եվ հետո անհասկանալիորեն զարմանում ենք, թե ինչպես ենք ծովից ծով Հայաստանից հասել այս վիճակին…
Ցավոք, այսպիսի մտածողությամբ է համակված մեր ազգի մի մեծ զանգված, և պետք է նկատել, որ մեր հասարակության մեջ թևածում է մի հիվանդագին մտածողություն՝ «հայրենաշինության թերացման գործում մեղավոր են բոլորը բացի ինձնից»։ Ահա այս մտածողությունն է պետք արմատախիլ անել։ Շուրջ հազար տարի մենք չենք ունեցել անկախ պետականություն, իսկ հիմա ապրում ենք մի ժամանակահատվածում, որտեղ գոյություն ունի Հայոց Ազգային Բանակ: Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ և արտոնություն պետք է լինի մեր Բանակում ծառայելը։ Այդ հնարավորությունը իրավունք չունենք բաց թողնել։ Այն հայերը, ովքեր ցանկանում են արտագաղթել և հեռանալ Հայրենիքից, պետք է լավ հասկանան և հարազատեն այն միտքը, որ մենք չենք կարող փախչել մեր ազգի ճակատագրից, քանի որ մեր անհատական ճակատագիրը շաղկապված է մեր ազգի ճակատագրի հետ։ Հայաստանին պաշտպանելը միայն Հայաստանաբնակ Հայի պարտականությունը չէ, այլև աշխարհի ցանկացած կետում ապրող ամեն հայի սրբազան պարտականությունն է։
Հայոց Բանակը մեր այն զորեղ երաշխիքն է, որի զարգացումը բխում է մեր համազգային շահերից, և գալիս է սանձելու մեր թշնամիների հնարավոր այն ոճրագործությունների կրկնությունը, որոնց ականատեսն է եղել քսաներրորդ դարասկզբի ամբողջ աշխարհը։ Կցանկանամ նաև բարձրաձայնել այն պարզ ճշմարտությունը, թե պաշտպանելով Հայաստանի սահմանները, մենք պաշտպանում ենք նաև ողջ արիական քաղաքակրթությունը։ Հետևաբար, հարկավոր է աչքի լույսի պես և ամեն գնով անառիկ պահել մեր երկրի սահմանները, որպես սրբազնագույն պարտականություն, որպես մեր երկրի անկախության և ազատության հավերժ երաշխիք։
Ես խորհապես հավատում եմ, որ հոգեպես առողջ ամեն Հայ պետք է անցնի զինվորական ծառայություն՝ Հայոց Ազգային Բանակում, անկախ նրանից, թե նա ցանկանում է դառնալ գիտնական, կամ նույնիսկ դիվանագետ, քանի որ բանակը յուրաքանչյուր քաղաաքացու համար ամենամեծ դպրոցն է։ Ապրելով Հայրենիքից դուրս, մշտապես գիտակցել եմ այդ, քանզի ունեցել եմ ներքին համոզում, որ իմ կյանքը չի լինի ամբողջական, եթե չմատուցեմ պարտքս Հայրենիքիս։ Ինքս ինձ միշտ հարցրել եմ՝ եթե ես դա չանեմ, ապա ո՞վ է անելու։ Այդ միտքը միշտ եղել է իմ մտքում և, կարծես թե, հոգիս չէր հանգստանա, մինչև չիրականացնեի։ Դա իմ գիտակցված պարտականությունն է, որից ես այլևս չեմ կարող խուսափել։ Հետևաբար, որոշեցի մեր ներկա վիճակի մասին բողոքելու փոխարեն, անցնել գործնական քայլերի, դառնալ օրինակ՝ հիշելով մեծ մտածողի խոսքերը. «ավելի լավ է մեկ մոմ վառել, քան անվերջ բողոքել խավարից», և ահա մեկ շաբաթ առաջ, անդամագրվեցի Հայաստանի Զինված Ուժերում, որպես կամավոր պայմանագրային զինծառայող։ Այս ուղերձը հրատարակելուց հետո մեկնելու եմ Հայաստանի Հանրապետության Տավուշի սահմանային դիրքեր՝ կատարելով իմ պարտքը Հայրենիքիս հանդեպ։
Ոչ ոք ինձ չի քաջալերել և խորհուրդ տվել կատարել այս քայլը. ես միայն լսել եմ իմ ներքին ձայնը, որը միշտ եղել իմ առաջնորդող կողմնացույցը։ Ես հավատում եմ մեր ազգային հզորության վերականգմանը, եթե չհավատայի դրան, ապա չէի դիմի այս քայլին։ Այս երազանքը պատանի տարիքից միշտ եղել է իմ մտքում և դարձել է իմ կյանքի մոլեգնությունը, ու վստահ եմ, որ միայն ես չեմ այսպես մտածում։ Անկեղծ ասած, ես սա չեմ անում միայն իմ երկրի համար, այլև ինձ համար, քանզի անում եմ այն, ինչ իմ սիրտն է ուզում, և համոզված եմ, որ դա իմ կանչն է։ Չեմ կարող հրաժարվել այն երազանքից, որը իմաստ է տվել իմ կյանքին։ Իմ սերն ու հավատքը Հայաստանի հանդեպ անսասան է։
Դժբախտաբար, կլինեն շատ հայեր, ովքեր դեռ չեն հասկանա իմ որոշումը և համաձայն չեն լինի ինձ հետ այս հարցում ու կկարծեն, թե իմ որոշումը սխալ էր։ Նրանք, հավանաբար, այնպիսի մարդիկ են, ովքեր չեն տեսնում իրենց քթից հեռու, և ապրում են կենցաղային հոգսերով, սպառողի հոգեբանությամբ, որոնց կյանքի առաջնային նպատակը նյութական հարստություն ձեռք բերելն է։ Անշուշտ, կան նաև այդպիսիք, սակայն այս ուղերձը իրենց չի ուղված, այլ ուղղված է այն հայերին, ովքեր ցանկանում են ապրել իմաստալից կյանքով, պատվում են մեր նախնիների զոհաբերությունները և գիտակցում են Հայրենիքի հանդեպ ունեցած անձնական պատասխանատվությունը և պարտականությունը, ու նաև ինձ հետ կիսում են հզոր Հայաստանի տեսլականը։ Այս ուղերձը այն հայերի համար է, ովքեր գիտակցում են, թե ինչ է նշանակում լինել արիացի, ինչ է նշանակում լինել Հայ այս խավար աշխարհում և նպատակադրված են, որ ՄԵՐ տեսակը պետք է ժառանգի ապագան և տիրի այս ամբողջ սրբազան լեռնաշխարհին, այլ ՈՉ քաղաքակրթության և մարդկության թշնամի խառնածինները։
Մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում, վտանգավոր ճակատագրական ժամանակներում, որտեղ տեղի են ունենում մեծ փոփոխություններ, բայց, այդուամենայինիվ, չենք կարող մոռանալ բնության ամենապարզունակ և ամենահասարակ օրենքները։ Այդ օրենքներից մեկում ասվում է. ուժն է ծնում իրավունք, և խաղաղության մեջ է ապրում ուժեղը ու նա, ով պատրաստ է պատերազմի: Արարիչը միայն օգնում է նրանց, ովքեր իրենք իրենց են օգնում, քանի որ չկա ավելի լավ աղոթելու ձև, քան պատրաստվելը: Պատմությունը մեզ բազմիցս հուշում է` ազատության գինը մշտական զգոնությունն է։ Բոլոր ազգերը պայքարում են ընդարձակվելու և տարածաշրջանում գերհզոր ուժ դառնալու համար, հետևաբար մենք էլ չպետք է մոռանանք մեր գերագույն նպատակը՝ Մեծ Հայքը։ Լինել մեծ ոչ միայն տարածքով և մարդկանց քանակով, այլև մեծ կամքով ու ոգով։ Շատերս իրականությունից շեղվել ենք, սակայն մեր թիվ մեկ մտահոգությունը պետք է լինի մեր ցեղի գոյատևումը և զարգացումը։ Բոլոր մեր ջանքերը պետք է ուղղենք այստեղ, որպեսզի հասնենք մեծ հաջողությունների և ունենանք ձեռքբերումներ։ Սա է ազգ-բանակ դառնալու մեր միակ ճանապարհը։ Չմոռանանք, որ մենք մտածողների, հետազոտողների, ռազմիկների, և նվաճողների ցեղ ենք, ոչ ստրուկների և դրոշակ ծածանող դատարկաբանների։
Մենք ինքներս պետք է մեզ ստիպենք դուրս գալ մեր հարմարավետության շրջանակից և դիմենք ռիսկերի՝ կայացնելով վճռական, բայց նաև խելամիտ որոշումներ։ Ժամանակն է՝ ընդունել անձնական պատասխանատվություն, ժամանակն է՝ դուրս գալ պասիվ հանդիսատեսի կարգավիճակից, ժամանակն է՝ դառնալ մասնակից պատմության կարևոր գործընթացում, երբեք չհուսահատվել ու չշեղվել մեր գերագույն նպատակից։ Եթե մեզ դուր չի գալիս, թե ինչ վիճակի մեջ է մեր երկիրը, պետք է «ինչ-որ ԲԱՆ» անել՝ անկախ մեր բոլոր անձնական խնդիրներից։ Չկա առաջընթաց և հաղթանակ առանց պայքարի, ծանր աշխատանքի ու զոհաբերությունների։ Անհրաժեշտ է լուրջ և անձնվիրաբար մոտենալ մեր նպատակներին և երազանքներին, եթե իրապես ցանկանում ենք դրանք իրականություն դարձնել, որովհետև սա սովորական պատերազմ չէ, սա հոգևոր պատերազմ է՝ սա սուրբ պատերազմ է, որը պետք է հաջողությամբ ավարտել։
Հուսով եմ, որ այս ուղերձը կոգևորի աշխարհով մեկ ապրող ամեն ազգայնական հայրենասեր հայի, և այսպես ասած, կստիպի կատարել նույն քայլը, մտածել նույն ուղղությամբ։ Այժմ սկսվում է իմ կյանքի ամենահետաքրքիր ժամանակահատվածը և ես խոստանում եմ, որ ոչ միայն կծառայեմ Հայոց բանակում, այլև կծառայեմ բարձր պատվով։ Ես հավատում եմ, որ Հայաստանը ունի Արարչի կողմից տրված առաքելություն, որի կատարման ժամկետը օրեցոր հասունանում է։ Մոտենում է նոր դարաշրջան՝ խաղաղության և բարգավաճման, որտեղ մեզնից ամեն ոք պետք է կատարի իր առանձնահատուկ դերը։ Եկեք այս նպատակին հասնենք միասնաբար՝ աչքի առաջ ունենալով, ոչ միայն այսօրվա, այլև վաղվա Հայաստանը, որի արդյունքում մեր երկիրը կդառնա աշխարհի ամենահզորներից մեկը և մարդկության հոգևոր կենտրոնը։
Միշտ հիշենք`Արարիչը մեզ հետ է, և ապագան մերն է`ամեն ինչ Հայաստանի փառքի համար։
- Հայկ Նազարյան
14 Դեկտեմբերի 2017թ