Հայերեն   English   Русский  

​Ֆերգին անկեղծորեն պատմել է թմրանյութերից սարսափելի կախվածության մասին


  
դիտումներ: 1476

Շոու-բիզնեսում թմրանյութերից կախվածությունը ոչ հազվադեպ հանդիպող երևույթ է: Իրենց կախվածության մասին շատ աստղեր նախընտրում են որպես կանոն անկեղծորեն պատմել այն բանից հետո, երբ ազատվում են դրանից: Գրում է Popcornnews.ru-ն:

Իսկ այժմ արդեն նման անկեղծ խոստովանությամբ որոշել է երգչուհի Ֆերգին հանդես գալ: iNews-ին տված հարցազրույցի շրջանակներում 42-ամյա երգչուհին պատմել է, որ ժամանակին թմրանյութերը իր համար կարծես ընկեր լինեին, որից անհնար էր բաժանվել:

«Այն ժամանակ ես ինքս ինձ նման չէի, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ ունեի, ամեն օր թմրանյութերի պատճառով տառապում էի հալյուցինացիաներից: Դրանք միայն մեկ տարի անց դադարեցին այն բանից հետո, երբ ես հրաժարվեցի թմրանյութերից: Միայն մեկ տարի անց նորմալ կյանքի վերադարձա: Քանի դեռ այդ բոլոր կողմնակի ազդեցություններն ինձ չէին անհանգստացնում, թմրանյութերն ինձ զվարճալի բան էին թվում: Շնորհակալ եմ, որ ինձ հետ այդ բոլոր սարսափելի իրադարձությունները պատահել են, քանի որ դա ամրապնդեց իմ ոգին, իմ հավատը և ինձ ավելի ուժեղ դարձրեց», - պատմել է երգչուհին:

Նա հավելել է, որ իր փորձը կարող է օգնել այլ մարդկանց և պաշտպանել նրանց վատ արարքներից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: