Հայերեն   English   Русский  

​Մեգան Մարքլն ամենաոճային հայտնիների վարկանիշում առաջ է անցել Քեյթ Միդլթոնից. Լուսանկարներ


  
դիտումներ: 2279

Արքայազն Հարրիի հարսնացուն ընդդեմ արքայազն Ուիլյամի կնոջ` Քեյթ Միդլթնի

Նախօրեին Lyst ընկերությունը կազմել է այն հայտնիների վարկանիշը, որոնց կարելի էր ընթացիկ տարում ոճի կուռքեր անվանել: Գրում է Elle.ru-ն:

Հետաքրքիր է, որ վարկանիշի չորրորդ հորիզոնականում հայտնվել է դերասանուհի Մեգան Մարքլը` արքայազն Հարիի հարսնացուն, իսկ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը` հինգերրորդում:

Վարկանիշի հեղինակները նման ընտրությունը բացատրել են այն հանգամանքով, որ այս տարի Մեգանը բավական հաջող ցուցադրել է իր նոր` արքայական ոճը` հմտորեն համադրելով կանադական, ամերիկյան և բրիտանական ապրանքանիշերը: Իսկ Քեյթը թեև նույնքան հայտնի է, ինչպես և նախկինում, սակայն վերջին շրջանում մի փոքր զիջում է Մեգանին:

Վարկանիշի առաջատար ճանաչվել է երգչուհի Ռիհանան: Լավագույն եռյակում հայտնվել են նաև Սելենա Գոմեսը և Բելլա Հադիդը:

Մեգան-Քեյթ

Մեգան-Քեյթ

Քեյթ Միդլթոն

Ռիհանա

Սելենա Գոմես

Բելլա Հադիդ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: