CBC հեռուստաընկերության փոխանցմամբ` Տորոնտոյի ոստիկանությունը հայտնել է գործարար, Apotex կանադական դեղագործական կորպորացիայի հիմնադիր, միլիարդատեր Բերնարդ Շերմանի և նրա կնոջ` Խանայի մահվան պատճառը: Գրում է Russian.rt.com-ը:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` գործարարին և նրա կնոջը պարանով խեղդամահ են արել:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ կասկածելի պայմաններում կանադացի միլիարդատիրոջ ու կնոջ դիերը հայտնաբերվել են Տորոնտոյի իրենց տանը: