Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 8423

Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:30-ին, ''Նարեկացի'' արվեստի միությունը կսկսի բացառիկ նախագիծ՝ ''Դանիել Երաժիշտի հետ'' խորագրով:

''Դանիել Երաժիշտի հետ'' հանդիպումների բովանդակությունը, օրակարգը երաժշտական արվեստն է՝ իր տարբեր ժանրային, ոճական և այլ դրսևորումներով։ Հանդիպումների ընթացքում ստեղծագործությունները կներկայացվեն ձայնագրություններով կամ տեսաձայնագրություններով։ Անշուշտ, չեն բացառվի կենդանի ելույթները, հրավիրյալ արվեստագետների հետ հանդիպումները և այլն։ Մուտքն ազատ է:

Դեկտեմբերի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության ժամ: Ծրագրում՝ Յ. Ս. Բախ, Հենդել, Պախելբել, Բուքստեհուդե, Ֆրեյլինգհաուզեն, Բրամս: Կատարողներ` Հարություն Թագվորյան, Աննա Պապայան, Կարինե Հովհաննիսյան, Մարիաննա Կարապետյան (սոպրանո), Աննա Բակունց, Թերեզա Ոսկանյան, Հայկուհի Հակոբյան (ֆլեյտա), Հենրի Երկանյան (թավջութակ), Լուսինե Սարաջյան: Մուտքն ազատ է:

Դեկտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Մենակատարների պետական անսամբլի ,Արտ Սինեմաե խմբի ,Տոնական համերգե խորագրով եզակի համերգը: Ծրագրում՝ Առնո Բաբաջանյան, Ռոբերտ Ամիրխանյան, Միքայել Թարիվերդիև, Ջոն Վիլյամս, Հյու Մարտին, Ֆրանց Գրուբեր, Շառլ Ազնավուր և այլք: Համերգի ընթացքում հանդիսատեսին սպասում են նաև տոնական երաժշտական անակնկալներ: Խմբի կազմը՝ Աշոտ Խոյեցյան (առաջին ջութակ), Հայկ Վարդանյան (երկրորդ ջութակ), Լևոն Առաքելյան (թավջութակ), Կարեն Սարաֆյան (դաշնամուր): Գեղարվեստական ղեկավար՝ Աշոտ Խոյեցյան:

Դեկտեմբերի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ջ. Պուչինիի ,Տոսկաե օպերան: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան

Դեկտեմբերի 25-ին ,Արամ Խաչատրյանե համերգասրահում տեղի կունենա բանդոնեոնահար-ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Երիտասարդական նվագախմբի համատեղ համերգը: Կհնչեն սիրված ու հայտնի ստեղծագործություններ, արգենտինական տանգոներ: Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Դեկտեմբերի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը: Ծրագրում՝ Բեթհովեն․ սոնատ N 29, ստ. 106, ,Համմերկլավիրե: Ռախմանինով․ պրելյուդներ (ստ.23, թ. 1, 2, 3, 4, 5, 6, 7//ստ.32, թ. 10, 12, 13):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: