Հայերեն   English   Русский  

«ՀԺ». Բաղմանյանը նոր աշխատանքի՞ է անցել եւ ի՞նչ կապ ունի այն պաշտպանության ոլորտի հետ


  
դիտումներ: 4005

Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին ԵԿՄ-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառումից հետո ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանելով Հայկազ Բաղմանյանի հետ կապված «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցերին, նշել էր, որ Բաղմանյանը լավ մասնագետ է եւ գնացել է ուրիշ աշխատանքի:

Դեկտեմբերի 18-ին, խորհրդարանում Պն նախարար Վիգեն Սարգսյանի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ ՊՆ-ում տեղյա՞կ են, թե Բաղմանյանն ինչ աշխատանքի է անցել, արդյո՞ք կապ ունի պաշտպանական բնագավառի հետ:

Սակայն Զաքարյանը լսելով Բաղմանյանի անունը՝ արագ հեռացավ է եւ տեղեկացրեց, որ չի պատրաստվում մեկնաբանել տվյալ տեղեկությունները: Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատճառով չի մեկնաբանում, Զաքարյանն ասաց.

«Անտրամաբանական հարցեր եք տալիս»:

Հիշեցենեք, որ Հայկազ Բաղմանյանը Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալն էր եւ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Ինչպես հետագայում Պնախարարը լրագրողներին տեղեկացրեց՝ Բաղմանյանը դիմումը գրել է իր հորդորով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: