Հայերեն   English   Русский  

Սիլվեստր Ստալոնեն 30 տարվա վաղեմության բռնաբարության մեջ է մեղադրվել


  
դիտումներ: 1103

Եթե նույնիսկ 30 տարի առաջ դուք հանցագործություն եք գործել, դա չի նշանակում, որ դրա համար պատիժ եք կրելու: Իսկ միգուցե նշանակում է: Լոս Անջելեսի ոստիկանությունը մի կնոջից հայց է ստացել, որի անունը դեռևս չի բացահայտվել, որը հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեին 90-ականների սկզբին տեղի ունեցած բռնաբարության մեջ է մեղադրել: Գրում է Popcornnes.ru-ն:

Ոստիկանությունը դեռևս որոշում չի կայացրել, թե արդյոք քրեական գործ հարուցելու է, թե դեպքի վաղեմության պատճառով այն իմաստ չունի:

Հենց Ստալոնեն կտրականապես ժխտում է, որ գրեթե 30 տարի առաջ իր գրասենյակում հանդիպման ընթացքում կնոջ է բռնաբարել: Հիշեցնենք, որ սա դերասանի հասցեին հնչած առաջին նմանատիպ բողոքը չէ: Նոյեմբերին նրան մեղադրեցին 16-ամյա աղջկան սեռական բռնության ենթարկելու մեջ: Դեպքն իբրև 1986թ. Լաս Վեգասում է տեղի ունեցել, որտեղ դերասանը աղջկան հրավիրել էր հյուրանոցի իր սենյակ և ստիպել նրան իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Սիլվեստրը հերքում է այդ բոլոր մեղադրանքները` դրանք ծիծաղելի անվանելով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: