Հայերեն   English   Русский  

​Ամանորին սեռական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է. հետազոտություն


  
դիտումներ: 1557

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Ամանորյա տոների ժամանակ սեռական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրությունն աճում է:

Ինչպես հայտնում է անգլիական Evening Standard-ը, 129 երկրներում անցկացված ուսումնասիրությունները վկայում են, որ մարդկանց գերակշիռ մասի հետաքրքրությունը սեռական հարաբերությունների ու պորնոգրաֆիայի նկատմամբ աճում է հատկապես կրոնական տոների ժամանակ:

Ի դեպ, նույնը վերաբերում է նաև մահմեդական օրացույցի ամենասուրբ տոներին` Ուրազա Բայրամ (Այդ Ալ-Ֆիտր), Կուրբան Բայրամի (Իդ ալ Ադհա):
Ինդիանա համալսարանի հետազոտական խումբը նման եզրակացության է եկել` հավաքելով Գուգլ որոնումների տասնամյակների տվյալները:
Նրանք հայտնաբերել են, որ դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդ նշող 70 երկրներից 64-ում աճել են սեքսուալ թեմաներով որոնումները:
Ուսումնասիրությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: