Հայերեն   English   Русский  

​Թուրքիան ուկրաինական բանակի համար տրամադրել է 3 մլն դոլար


  
դիտումներ: 2170

Թուրքիան բանակի համար Ուկրաինային տրամադրել է 3 մլն դոլար:

Այդ մասին է վկայում մայրաքաղաք Անկարայում ստորագրված ուկրաինական զինվորական ուժերին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիրը: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան:

«Տարվա արժանապատիվ ավարտ. երկու տարի անընդմեջ Թուրքիայի հետ ստորագրում ենք ուկրաինական բանակին մոտ 3 մլն դոլար աջակցություն տրամադրելու մասին համաձայնագիր: Ռազմավարական գործընկերությունը գործում է: Աջակցությունը նախատեսված է 5 տարիների ընթացքում՝ տարեկան ֆինանսական միջոցների տրամադրմամբ»,- ասել է Թուրքիայի Ուկրաինայի դեսպանը:

Ըստ նրա՝ երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով համագործակցության պայմանավորվածություն կա, որի պայմանների համաձայն՝ նախատեսվում են հինգ տրանշեյ ուկրաինական բանակին երեք միլիոն դոլար ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: