Հայերեն   English   Русский  

​Եվս 10 երկիր կարող է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք. Իսրայելի փոխարտգործնախարար


  
դիտումներ: 1027

Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոթովելին հայտարարել է, որ Գվատմալայից հետո ևս 10 երկիր քննարկում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցը:

ՄԱԿ Գլխավոր Ասամբլայում Գվատմալայից բացի ԱՄՆ-ի կողքին կանգնեցին նաև Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն:

Հոթովելին չի նշել այդ 10 երկրների անունները, սակայն ասել է, որ դրանք քրիստոնեական մեծ ավանդույթներ ունեն:
Ֆիլիպինները, Չեխիան և Ռումինիան այդ քվեարկության ժամանակ ձեռնպահ են քվեարկել` պահպանելով Գվատմալային միանալու հավանականությունը: Այսուհանդերձ, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆրեդերիկա Մոհերինին հայտարարել է, որ Չեխիայի արտգործնախարարը խոստացել է չտեղափոխել իր երկրի մայրաքաղաքը Երուսաղեմ, որը ԵՄ-ն համարում է Պաղեստինյան պետության ապագա մայրաքաղաք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: