Հայերեն   English   Русский  

Թուրք զինվորականների նոր խումբ է ժամանել Կատար


  
դիտումներ: 835

Թուրքիան Կատար է ուղարկել լրացուցիչ զորքեր:

Այս մասին նշված է Կատարի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: Ըստ տեղեկության՝ լրացուցիչ զորքերը տեղակայվել են «Ուդեյդ» ռազմաօդային բազայում:

«Թուրքիայի զինված ուժերը Կատարի հետ մասնակցելու են համատեղ զորավարժություններին»,- նշված է հաղորդագրությունում:

Թուրքիայում ավելի վաղ Թուրքիայի և Կատարի միջև համաձայնագրի վավերացման մասին օրենք է ընդունվել: Համաձայն այդ համաձայնագրի՝ Կատարում կարող է տեղակայվել թուրքական ռազմական կոնտենգենտ: Ընթացիկ տարվա հունիսին 9-ին ուժի մեջ է մտել Թուրքիայի և Կատարի միջև ռազմական համաձայնագիրը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Թուրքիայում մայրաքաղաք Անկարայում 2016 թ-ի նոյեմբերի 10-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: