Հայերեն   English   Русский  

​Կիրիլ պատրիարքը պարգևատրել է Մեհրիբան Ալիևային


  
դիտումներ: 1225

Ռուս ուղղափառ եկեղեցու և համայն Ռուսիո պատրիարք, նորին սրբություն Կիրիլ Առաջինը պարգևատրել է Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևային:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական կայքը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, մասնավորապես, արժանացել է Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանին: Այն հանձնվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն օգնելու և Աստրախան քաղաքը բարեկարգելու համար:

Պարգևատրման արարողողւթյունը կայացել է Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: