Հայերեն   English   Русский  

Ռուսաստանում ադրբեջանցին երեխաների առջև փորձել է սպանել ավտոբուսի վարորդին


  
դիտումներ: 1729

Ռուսաստանի Դաշնությունում` Սանկտ Պետերբուրգում, ձերբակալվել է ադրբեջանցի Ալիզադե Մուսթաֆաևը, ով ճանապարհային կոնֆլիկտից հետո գրեթե սպանում էր երեխաների տեղափոխող ավտոբուսի վարորդին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը` հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին, հենց ուղիղ երեխաների աչքի առջև Մուսթաֆաևը թեթև վիճաբանությունից հետո փորձել է դանակահարել իր հակառակորդին: Վարորդին ծեծելու գործում նրան օգնել է «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Մուսթաֆաևի հետ միասին բնակվող Զուլֆիա Սաիդմուրատովան:

Ավելի ուշ ադրբեջանցի Ալիզադե Մուսթաֆաևն ինքն է հանձնվել ոստիկանությանը: Զուլֆիա Սաիդմուրատովային դեռևս չեն կարողացել գտնել: Մուսաթաևի ձերբակալության գործի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության քննչական կողմիտեի հաղորդագրությունում նշված է, որ վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել երկու հոդվածների հիման վրա` «սպանության փորձ» և «խուլիգանություն»:

Մոտ ապագայում քննիչները պետք է դիմեն դատարան ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար: Չի հաղորդվում, թե Ալիզադե Մուսթաֆաևի ու երեխաների տեղափոխող ավտոբուսի վարորդի միջև կոնֆլիկտի պատճառ ինչն է հանդիսացել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: