Հայերեն   English   Русский  

Բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է տարվա լավագույններին


  
դիտումներ: 671

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2017 թվականի լավագույն բասկետբոլիստներին, մարզիչներին։

Հարցման արդյունքում տղամարդկանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի եւ Բելգիայի «Օկապի Աալսթար» ակումբի առաջատար խաղացող Անդրանիկ Չրաբաշը: Երկրորդը տեղում Ստամբուլի «Բեշիքթաշի» խաղացող Ռայան Բոաթրայթն է, լավագույն երրորդ հորիզոնականը կիսում են ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես եկող Արտյոմ Թավակալյանն ու Արկադի Մկրտիչյանը:

Լավագույն բասկետբոլիստուհի անվանակարգում առաջին տեղում հայտնվել է Աննա Ասլանյանը։ Նա Հայաստանի մինչեւ 16 եւ 18 տարեկանների հավաքականների կազմում փայլեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: Երկրորդ տեղում Ինգա Մանուչարյանն է, իսկ երրորդում՝ Անի Հովհաննիսյանը:

Լավագույն մարզիչ ճանաչվել է ազգային հավաքականը գլխավորող Նիկշա Բավցեւիչը։ Նրան հաջորդում է Վահագն Հարությունյանը, որի գլխավորությամբ Մ 18 տարեկանների աղջիկների հավաքականը դարձավ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն։ Մարզիչների լավագույն եռյակը եզրափակում է Արեգ Վաթյանը։ Վերջինիս ղեկավարած թիմը դարձել է Մ 16 տարեկան պատանիների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն։

Հարցմանը մասնակցել են 26 մարզական լրագրողներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: