Հայերեն   English   Русский  

Արտաշատում 41–ամյա տղամարդը բենզինով ինքնահրկիզվել է


  
դիտումներ: 2208

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում «ստորին վերին վերջույթների այրված վերքեր, որովայնի շրջանի այրվածք 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շահումյան գյուղի բնակիչ, 41-ամյա Վահե Անտոնյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի Մյասնիկյան 59 տան մոտից:

Պարզվել է, որ նա ժամը 17:20-ի սահմաններում նշված տան դիմաց բենզինով փորձել է ինքնահրկիզվել: Բարեբախտաբար, նրա ինքնասպանությունը կանխվել է կնոջ՝ 39-ամյա Մ. Ա.-ի եւ մոր՝ 62-ամյա Հ. Մ.-ի կողմից: Փաստի առթիվ կողմից նյութեր են նախապատրաստվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: