Ողբերգական վթար Սյունիքում. մեքենան շրջվել է. երիտասարդ ամուսինները տեղում մահացել են (լուսանկար)
դիտումներ: 1386
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 16-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի 34 ND 217 համարանիշի (վարորդ՝ 26-ամյա Սեյրան Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշներին եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհի՝ 18-ամյա Լ. Մ.-ն տեղում մահացել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի եւ ուղեւորի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածներնամուսիններ են։