Հայերեն   English   Русский  

​Հատուկ ծառայությունները Հիլարի Քլինթոնի նկատմամբ հետաքննություն են սկսել


  
դիտումներ: 1119

2018 թվականը ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի համար լավ լուրերով չի սկսվել:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն 70-ամյա կին քաղաքական գործչի նկատմամբ նոր գործ է վարում. Հիլարի Քլինթոնին կասկածում են սեփական բարեգործական հիմնադրամի միջոցով փողերի լվացման մեջ: Հետաքննությունների դաշնային բյուրոն մեկ տարի շարունակ նյութեր է հավաքել Քլինթոնների հիմնադրամի գործունեության մասին: 1990 թվականին այդ հիմնադրամը ստեղծել են Հիլարի Քլինթոնը և նրա ամուսինը, որը այն ժամանակ երկրի նախագահն էր: Հետաքննությունը պնդում է, որ Քլինթոնները այդ հիմնադրամն օգտագործել են որպես կոռուպցիայի աղբյուր: Օրինակ, 2010-ական թվականներին մի քանի տարի շարունակ Կատարի կառավարությունը հիմնադրամին էր նվիրաբերում մի քանի միլիոն դոլար, իսկ Հիլարին, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, կարող էր իր դիրքն օգտագործել ոչ միայն Ամերիկայի, այլև Կատարի շահերն առաջ մղելու համար:

Միևնույն ժամանակ, հիմնադրամի ներկայացուցիչները պնդում են, որ զբաղվում են բացառապես բարեգործական գործունեությամբ, իսկ հատուկ ծառայությունների ակտիվությունը կապում են նոր նախագահի՝ Թրամփի վարչակազմի «քաղաքական վրեժխնդրության» հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: