Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանցին բանկի պարտքի պատճառով ինքնահրկիզվել է


  
դիտումներ: 731

Ադրբեջանում Մասալիի շրջանի Շարաֆ գյուղի բնակիչ Ռագիֆ Զեյնալովը հունվարի 9-ին բանկին վարկային պարտքի պատճառով ինքնահրկիզման փորձ է կատարել:

Փաստի առնչությամբ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնել) քրեական գործ է հարուցվել:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Մասալիի շրջանային դատախազությանը: Հաղորդվում է, որ Զեյնալով Մասալիի շրջանային դատարանի շենքի առջև իր վրա բենզին է լցրել և ինքնահրկիզվել բանկի պարտքը մարելու նպատակով իր աշխատավարձը պահելու համար:

Ռագիֆ Զեյնալովը հոսպիտալացվել է: Նրա վիճակը ծանր է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: