Ներգաղթյալների շարքերում կարող են հանճարներ լինել. Շառլ Ազնավուր
դիտումներ: 2363
«Առաջին հերթին մենք պետք է իմանանք, թե ում հետ գործ ունենք: Այդ մարդկանց թվում կարող են հանճարներ և երկրի համար օգտակար անձինք լինել: Անհրաժեշտ է տարբերել արժանի և տաղանդավոր մարդկանց և նրանց դրսևորվելու հնարավորություն ընձեռել», - հայտարարել է Ազնավուրը «France 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Խոսելով Ֆրանսիայում ներգաղթյալների շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ շանսոնյեն հիշել է երկու անգամ Նոբելյան մրցանակի արժանացած Մարի Կյուրիի մասին, որը լեհ ներգաթյալ էր: