Հայերեն   English   Русский  

​Սահակաշվիլուն զրկել են վրացական անձնագրից


  
դիտումներ: 843

Վրաստանի ՆԳՆ-ն անվավեր է հայտարարել երկրի նախկին ղեկավար Սահակաշվիլու նախագահական անձնագիրը, որը` օրենքի համաձայն, տրվում է ցմահ:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Սահակաշվիլին հրաժարվել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետի պաշտոնից, պատճառաբանելով, որ չի ցանկանում փոխել քաղաքացիությունը:

Վրաստանի ՆԳՆ նախկին ներկայացուցիչ Դավիթ Կերեսելիձեի խոսքով, եթե Սահակաշվիլին «Ուկրաինայում պետական պաշտոնում նշանակվի, ապա դա երկու երկրների միջև հարաբերություններում դրական ֆոն չի ստեղծի»:

Այս տարվա հուլիսին Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է սկսել երկրի նախկին ղեկավարի նկատմամբ մի քանի հետաքննվող գործերով ու նրա նկատմամբ ներքին որոնում է հայտարարվել: Միևնույն ժամանակ Ինտերպոլը դեռևս չի բավարարել վրացական դատախազության խնդրանքն ու Սահակաշվիլու նկատմամբ միջազգային որոնում չի հայտարարել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: