Հայերեն   English   Русский  

Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները


  
դիտումներ: 1330

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները:

Տղամարդիկ, առաջին տուրի արդյունքները. Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան՝ 1:0, Ռոբերտ Հովահաննիսյան-Սամվել Տեր-Սահակյան՝ 1:0, Արման Փաշիկյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան՝ ոչ-ոքի, Տիգրան Հարությունյանն ազատ է:

Երկրորդ տուրում միմյանց հետ կխաղան Տեր-Սահակյան-Մ. Պետրոսյան, Տ. Պետրոսյան-Հովհաննիսյան, Գաբուզյան-Սարգսյան, Անդրիասյան-Փաշիկյան, Հարությունյան-Գրիգորյան զույգերը, Մարտիրոսյանն ազատ է:

Կանայք, առաջին տուրի արդյունքները. Մարիա Գեւորգյան-Աննա Խաչատրյան՝ 1:0, Մարիա Կուրսովա-Սոնա Ասատրյան՝ 1:0, Մարիամ Մկրտչյան-Աննա Սարգսյան՝ 0:1, Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյան՝ 1:0, Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան՝ ոչ-ոքի:

Երկրորդ տուրում կհանդիպեն. Խաչատրյան-Գաբոյան, Սարգսյան-Ղուկասյան, Գալոյան-Մկրտչյան, Ասատրյան-Առաքելյան, Գեւորգյան-Կուրսովա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: