Հայերեն   English   Русский  

Գալուստ Սահակյանն անփոխարինելի մարդ չի տեսնում քաղաքականության մեջ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին


  
դիտումներ: 1114

«Նախագահի պաշտոնում արդեն ինչ-որ մարդու տեսնում եմ, բայց ժամանակը չէ, որ արտահայտեմ»:

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Նա նշեց, որ երբ կուսակցությունը հարցը քննարկի, այն ժամանակ ամեն ինչ հայտնմի կդառնա:

Այն հարցին,թ ե արդյոք իր պատկերացրած անձը համընկնում է կուսակցության կարծիքին, Գալուստ Սահակյանն ասաց.«Իհարկե: ես այն մարդն եմ, որը եթե ինչ-որ բան ասում է, ուրեմն ինչ-որ զանգված կա կամ քննարկումներ կան, որոնց արդյունքում ես ասում եմ իմ խոսքը»:

Գալուստ Սահակյանն ընդգծեց՝ անփոխարինելի պաշտոններ չկան քաղաքականության մեջ.«Ես չեմ կարող ինչ-որ բան ասել,քանի որ հենց այս պահին քննարկումներ են ընթանում այն մասին,թ ե ով պետք է լինի վարչապետ: Քաղաքականության մեջ Գալուստ Սահակյանը անփոխարինելի մարդ չի տեսնում: Որոշակի ժամանակշրջանում մարդ կա, որ կարող է այդ գործն ավելի լավ անել»:

Լրագրողի հարցին, թե Սերժ Սարգսյանը նույնպե՞ս անփոխարինելի չէ, Գալուստ Սահակյանը կրկնեց.«Քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ չեն լինում: Ես որևէ մեկին երբևէ չեմ ասել անփոխարինելի: Քաղաքականությունն ինքն է պարտադրում, թե նման դեպքերում ինչ որոշումներ պետք է կայացնել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: