Միջերկրական ծովում 1,4 հազար ներգաղթյալ է փրկվել
Գործողություններում ներգրավված են եղել Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը, ԵՄ-ի Eunvaformed առաքելության աշխատակիցները և մեկ ոչ կառավարական կազմակերպության անդամներ:
Նրանք մարդկանց փրկել են խորտակված յոթ փոքր նավակներից և չորս նավից: Ներգաղթյալները փորձել են Իտալիայի ափեր հասնել Լիբիայի տարածքից: Իրականացված գործողությունների ժամկետը չի նշվել:
2016 թ.-ին Լիբիայից Ապենինյան թերակղզի ռեկորդային թվով (181 հազար) ներգաղթյալներ էին մուտք գործել: Իսկ 2017 թվականին Լիբիայի հետ կնքված պայմանավորվածությունների շնորհիվ միգրանտների հոսքը կրճատվել էր ավելի քան 30 տոկոսով: Արդյունքում 2017 թ.-ին Լիբիայից Իտալիա 120 հազար ներգաղթյալ էր ժամանել: