Հայերեն   English   Русский  

Հայ-իրանական երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չէ. վարչապետ


  
դիտումներ: 1142

ՀՀ կառավարության անդամներ այսօր պատասխանում է Ազգային ժողովի պատգամավորների հարցերին:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պաևտգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցերը վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին՝ Մեղրու ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներ, գազատարի կառուցում. «Ի վերջո, արդյո՞ք Իրանի հետ երկաթգծի հետ կապված ծրագիր, հաշվարկ ունենք, և եթե ունենք, ե՞րբ հնարավոր կլինի այդ կառուցապատման աշխատանքները սկսել»,- հարցրեց պատագամովրը

Գործադիրի ղեկավարը նշեց, որ 10 ամսվա տվյալներով ՀՀ-ն Իրանի հետ ապրանքաշրջանառությունն, առանց էներգետիկայի, կազմում էր 62.5 մլն դոլար.« Դա չնչին մի թիվ է : տարին կարող ենք փակել մի քիչ այն կողմ, մի քիչ այս կողմ: Երկորդ՝ իրանական շուկայում ունենք արտահանման և ներմուծման ունենք չնչին աճ՝ 9-10 տոկոս: Մենք իրանական մեր գործընկերների հետ խոսել ենք: Այստեղ շատ-շատ անելիք ունենք, որովհետև այստեղ թռիչքային աճ ապահովելու շատ մեծ պոտենցյալ կա»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ թե երկաթգիծը կկառուցվի, թե չի ոչ, շատ խիստ կախված է ապրանքային և ֆինանսական հոսքերից.« Ես կարծում եմ ՝ երկաթգիծ կառուցելը ինքնանպատակ չէ, նամանավանդ, որ այդ տրանսպորտային ուղու տեղափոխումը ծավալներից ելնելով կարող է այնպիսին լինել, որ լրացուցիչ ծավալ չլինի և այդ բիզնեսը ծախսափակ չլինի: Մենք դրան կանդրադառնանք այն ժամանակ, երբ կատիվացնենք այդ շուկան և կհասկանանք, որ որպես տրանզիտային երկիր կարող ենք շարժվել առաջ»:

Անդրադառնալով Մեղրու ՀԷԿ-ին, վարչապետը նշեց, որ բանակցությունները բավական երկար ժամանակ ընթանում են. «Այս պահին մենք Մեղրու ՀԷԿ-ի նկատմամբ ունենք մասնավոր ներդրողի կողմից հետաքրքրություն, որը իրանական կողմից առաջացրել է հետաքրքրություն»:

Ինչ վերաբերում է գազատարին, ապա վարչապետը նշեց, որ բազմիցս խոսվել է այն մասին, թե ինչու ավելի մեծ տրամաչափով գազամուղ չի կառուցվել .«Հայաստանի նման երկրների դեպքում գազամուղները միշտ կառուցում են մատակարարները, և երկիրն այդ տրանզիտային հնարավորությունից օգտվում է: Մենք ժամանակին շատ մեծ, համարձակ քայլ ենք կատարել 720մմ տրամագծով գազամուղ կառուցելով և մեր էներգետիկ անվտանգության և այլընտրանքի հարցերը լուծել ենք: Այսօր մենք ստանում ենք 350-400 միլիոն խորանարդ մետր գազ, երբ թողունակությունը շատ ավելի բարձր է: Եթե մենք երկու անգամ մեծ տրամագծով գազամուղ կառուցեինք, դա կլիներ 4 անգամ ավելի թանկ: Եթե չունենայինք տրանզիտային հնարավորություններ, այդ գինը պետք է տրանսֆորմացնեինք սակագնի վրա: Այս պարագայում կհնչեր շատ արդարացի քննադատություն, թե՝ ինչու եք կառուցել դա, եթե չեք օգտագործելու: Այդ պատճառով ՝ թե կլինի տրանզիտային գազամուղ, ժամանակը ցույց կտա: Հիմնական դերակատարը ունենալու է գազի մատկարարը »,- ասաց Կարեն Կարապետյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: