Հայերեն   English   Русский  

Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական ռեկորդ է գրանցվել. Գագիկ Սուրենյան


  
դիտումներ: 266

Երեկ Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական ռեկորդ է գրանցվել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանը Երևան Զվարթնոց օդերևութաբանական կայանում հասել է +15,0 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976թ գրանցված ռեկորդը, 12,0 աստիճանը:

Երևան Էրեբունի օդերևութաբանական կայանում, որը գործում է 1844թ-ից, ջերմաստիճանը հասել է +13.5 աստիճանի և տվյալ օրվա համար կրկին 1 աստիճանով գերազանցել է 1961թ գրանցված ռեկորդը՝ 12.5 աստիճանը:

Այսօրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև Արարատյան դաշտի գրեթե ողջ տարածքում»,- գրել է Գագիկ Սուրենյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: