Հայերեն   English   Русский  

Հայաստանի չեմպիոնը կորոշվի Հայկ Մարտիրոսյան – Ռոբերտ Հովհաննիսյան պարտիայում


  
դիտումներ: 796

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց առաջնության 10-րդ տուրը:

Մրցաշարի առաջատարներից Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ, իսկ ահա մյուս առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով անսպասելի պարտություն կրեց Մանուէլ Պետրոսյանից: Մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց դեռևս գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, իսկ Արման Փաշիկյան – Սամվել Տեր-Սահակյան և Կարեն Գրիգորյան – Տիգրան Լ. Պետրոսյան պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ:

Վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը 6.5 միավորով գլխավորում է աղյուսակը: 6 միավորով 2-րդ հորիզոնականում է ընթանում Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Արման Փաշիկյանը 5.5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Այսօր կայանալիք վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցեն միմյանց: Մարտիրոսյանը կխաղա սպիտակ խաղաքարերով և չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար նրան բավարար կլինի ոչ-ոքի արդյունքը, իսկ Հայաստանի չեմպիոն դառնալու համար Հովհաննիսյանին անհրաժեշտ է միայն հաղթանակ:

11-րդ տուրի զույգեր.

Մարտիրոսյան Հայկ – Հովհաննիսյան Ռոբերտ

Տեր-Սահակյան Սամվել- Սարգսյան Շանթ

Պետրոսյան Տիգրան Լ.-Փաշիկյան Արման

Անդրիասյան Զավեն – Հարությունյան Տիգրան

Գաբուզյան Հովհաննես – Գրիգորյան Կարեն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: