Հայերեն   English   Русский  

Կարտոֆիլագործությունը և ընդհանրապես գյուղատնտեսությունը շատ ցածր մակարդակի է Հայաստանում. Իգնատի Առաքելյան


  
դիտումներ: 3467

Գյուղատնտեսությունն ամենաթիրախավորված ոլորտն է, որովհետև գյուղմթերքի թե էժանացումը, թե թանկացումը ազդում է սպառողների և արտադրողների վրա:

Այսօր ԱԺ-ում գնաճին նվիրված լսումների ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նա նակտեց, որ երբ մթերքը էժանանում է, արտադրողների շահույթի հետ կապված խնդիրներ են բարձրանում և առաջանում է սոբսիդավորամն կարիք: Մյուս կողմից, մթերքի թանկացումը սպառողների համար է խնդիր առաջացնում:

Կարտոֆիլի այսօրվա թանկացումը հիմնականում կապված է արտահանման հետ. «Նոր օրենսգրքով սերմերի գնի 1 տոկոսանոց թանկացումը ոչ մի կերպ չի կարող ազդել թանկացման վրա: Սերմի արժեքի մեջ այդ թանկացումը կազմելու է ընդամենը 3-3,5 դրամ, իսկ կարտոֆիլի բերքի վրա ընդհանրապես չի ազդելու», - ասաց Իգնատի Առաքելյանը:

Ինչ վերաբերում է գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրին, ապա Գյուղնախարարությունը սկսել է 2 տոկոս տոկոսադրույքով, թույլ կտա բարձրացնել արդյունավետությունը. «Այսօրվա կարտոֆիլագործությունը Հայաստանում և ընդհանրապես հիմնականում գյուղատնտեսությունը շատ ցածր մակարդակի է, զարգացած չէ և չկիրառելով բարձր տեխնոլոգիաներ և ճիշտ ագրոտեխնիկական միջոցներ, մենք միշտ կլինենք կա´մ թանկ, կա´մ անորակ», - ասաց Իգնատի Առաքելյանը:

Նա ընդգծեց` վերլուծությունները ցույց են տալիս, որ պարարտանյութի, դիզվառելիքի սուբսիդավորումը թույլ է տալիս իջեցնել ծախսերը, բայց թույլ չի տալիս բարձրացնել արդյունավետությունը. «Պարարտանյութի հետ կապված՝ այո՛, մենք հայտարարել ենք, որ չենք սուբսիդավորելու, որովհետև անցյալ տարի սուբսիդավորումը հավասար էր ընդամենը 5000 դրամ 1 հա-ի համար, որը, գտնում ենք, ոչ մի օգուտ չի կարող տալ արդյունավետությունը բարձրացնելու կամ գինը իջեցնելու համար: Հետևաբար մենք հանել ենք այդ ծրագիրն և փոխարինել, այլ ավելի արդյունավետ ծրագրերով: Մենք «ձեռք չենք քաշում» գյուղատնտեսությունից, հետևելու ենք, որ շուկան կայանա մասնավոր ներկրողների միջոցով», - ասաց Իգնատի Առաքելյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: