Հայերեն   English   Русский  

Դուտերտեն կարգադրել է բռնապետ դառնալու դեպքում գնդակահարել իրեն


  
դիտումներ: 671

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարգադրել է զինվորականներին գնդակահարել իրեն, եթե մտադրվի խախտել սահմանադրությունը և սահմանված ժամկետից երկար մնալ իշխանության: Նրա խոսքերը մեջբերում է Rappler.com պորտալը: Գրում է Ria.ru-ն:

«Եթե ես սահմանված ժամկետից երկար իշխանության մնամ և որոշեմ բռնապետ դառնալ, գնդակահարեք ինձ, ես չեմ կատակում: Եթե ես անգամ մեկ օրով գերազանցեմ իմ ժամկետը, խնդրում եմ Ֆիլիպինների զինված ուժերին և ազգային ոստիկանությունը ապահովել սահմանադրությանը հետևելը», - ասել է Դուտերտեն ռազմական բազա կատարած այցի ընթացքում՝ ընդգծելով, որ սահմանադրության պաշտպանությունը բանակի «սրբազան պարտքն» է:

Նման կերպ Դուտերտեն արձագանքել է այն խոսակցություններին, որ ինքը մտադիր է փոփոխություններ կատարել սահմանադրությունում, որպեսզի երկարաձգի իշխանության մնալու ժամկետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: