Մանուել Պետրոսյանն արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
դիտումներ: 1505
Մրցաշարն անցկացվեց հետաքրքիր եւ լարված պայքարում, հագեցած դիտարժան պարտիաներով: Առաջին հորիզոնականի ճակատագիրը որոշվեց վերջին տուրում: Հայաստանի չեմպիոն դարձավ Մանուել Պետրոսյանը (6.5 միավոր)՝ կես միավորով գերազանցելով Հայկ Մարտիրոսյանին եւ Տիգրան Հարությունյանին:
Լավագույն տասնյակում տեղ գտան նաեւ Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը՝ 6-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը, Արտավազդ Հայրապետյանը, Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանը եւ Ռաֆայել Վահանյանը՝ 5.5-ական: