Հայերեն   English   Русский  

​Լրացուցիչ ցուցանիշներով hայ գրոսմայստերին շնորհվեց երկրորդ մրցանակը


  
դիտումներ: 876

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում յոթ հնարավորից վաստակեց 6 միավոր և գրոսմայստեր Սալեհ Սալեմի (ԱՄԷ) հետ բաժանեց 1-2-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Տեր-Սահակյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:

Լևոն Բաբուջյանը հաղթողից հետ մնաց կես միավորով: Արման Փաշիկյանը վաստակեց 5, Տիգրան Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանովել Պետրոսյանը` 4,5-ական միավոր:

Այսօր կմեկնարկի Ալ Էյնի հիմնական մրցաշարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: