Թբիլիսիի քաղաքապետը հայտնել է մետրոյում փլուզման հետեւանքով 14 տուժածի մասին (լուսանկար)
դիտումներ: 758
Թբիլիսիի «Վարկեթելի» մետրոյի կայարանում առաստաղի փլուզման հետեւանքով տուժածների թիվը ավելացել է մինչեւ 14 մարդ: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը:
Կալաձեի խոսքով՝ Թբիլիսիի քաղաքապետարանն իր վրա կվերցնի տուժածների բուժման ծախսերը: Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թվում կան նաև անչափահասներ:
Ականատեսները լրագրողներին պատմել են, որ առաստաղը փլվել է այն ժամանակ, երբ մարդիկ ներքեւում սպասում էին գնացքի ժամանմանը: Լրատվամիջոցները նշում են, որ կայարանը վերջին անգամ վերանորոգվել է անցյալ տարի: