Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Ծխելու դեմ պայքարի վնասները


  
դիտումներ: 413

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բավական լուրջ դիմադրության է արժանացել հենց կառավարության ներսում: Հիշեցնենք` այդ օրինագծով հանրային վայրերում ծխելու համար նախատեսված են մեծ տուգանքներ:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի մոտ այդ թեմայով վերջերս տեղի է ունեցել խորհրդակցություն, և նախարարներից շատերը դեմ են արտահայտվել այս նախագծին` ասելով, թե դա բացասական լուրջ հետևանքներ կարող է ունենալ տնտեսական առումով: Նախ՝ սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում ծխելն արգելելու հետևանքով կարող է նվազել հաճախորդների թիվը, ինչի հետևանքով այնտեղ կնվազի առևտրաշրջանառությունը, ըստ այդմ՝ նաև տնտեսվարողների կողմից բյուջե վճարվող հարկերը:

Բացի այդ` տեսակետ է հնչել, որ այս նախաձեռնությունը բացասաբար կազդի նաև զբոսաշրջության վրա, քանի որ օտարերկրացի զբոսաշրջիկներին, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, գրավում է այն, որ նրանք Հայաստանյան ժամանցի վայրերում ազատ ծխում են: Այնպես որ, Հայաստանը կարող է վանի զբոսաշրջիկներին:

Այդ խորհրդակցության ժամանակ նույնիսկ բերվել է հարևան Վրաստանի օրինակը, որտեղ նաև տուրիզմի զարգացման նպատակով օրինականացվեց մարիխուանայի օգտագործումը»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: