Հայերեն   English   Русский  

«Հայկական ժամանակ». ՊԵԿ-ում վարչություն կլուծարվի. Հովիկ Աբրահամյանի փեսան կրճատման վտանգի տակ է


  
դիտումներ: 962

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում որոշվեց լուծարել պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը:

ՊԵԿ կառուցվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծարված վարչության գործառույթները փոխանցվել են հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան մաքսատներ վարչություններին: Վարչություններն այժմ ունեն նոր անուն՝ մաքսատուն-վարչություն:

Լուծարված վարչությունն իր մեջ ներառում էր 9 առանձին բաժին: Ամեն բաժին իր հերթին ուներ ղեկավար, իսկ վարչությունը ղեկավարում էր Գեղամ Մովսիսյանը, որը ԱԱԾ-ի օպերից հասել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականի, ապա լուծարված վարչության պետի պաշտոնին: Այսինքն՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ միասին «Գազպրոմ»-ից էր եկել ՊԵԿ:

Եթե լուծարված վարչության գործառույթները փոխանցվել են մաքսատուն-վարչությանը, ապա տրամաբանական է, որ աշխա­տակիցները ոչ թե պետք է տեղա­փոխվեն մյուս վարչություն, այլ պետք է ազատվեն աշխատան­քից: Բայց քանի որ նախաբացթողումային հսկողության վարչու­թյան պետը Վարդան Հարություն­յանի կադրն է, ապա դժվար թե նա և նրա «մարդիկ» անգործ մնան: ՊԵԿ-ի արդյունավետության տե­սանկյունից կրկնվող աշխատանք կատարող վարչության լուծարու­մը, բնականաբար, խելամիտ որոշում է, սակայն կադրերի կր­ճատման կամ վերադասավորման գործընթացը չպետք է ծանոթ-բարեկամ սկզբունքով լինի, իսկ եթե այսպես չի իրականում, ապա այդ տեղեկատվությունը պետք է մաք­սիմում հասանելի լինի:

Ի դեպ, ՊԵԿ-ի Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը նախխկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է: Թամրազյանը մինչ այս աշխատում էր որպես «Զվարթնոց» մաքսատան պետ: Հետաքրքիր է, այս վերադասավորման արդյունքում նախկին վարչապետի փեսան կմնա՞ ՊԵԿ-ում, թե ոչ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: