ՖՆ փոխնախարար Արմեն Ալավերդյանը պարզաբանումներ է ներկայացրել փոխարժեքի տատանումներով պայմանավորված տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ
Փոխնախարարի պարզաբանմամբ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը,
քանի որ դեկտեմբերի 15-ից նախարարության` տնտեսվարող սուբյեկտների շրջանում
ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում
գործող տասնյակ հազարավոր կազմակերպություններից այդ պատճառով
գործունեությունը դադարեցրած ընկերություն գրեթե չկա: «Դեկտեմբերի 16-ի և
17-ի դրությամբ որոշ տնտեսվարողներ ժամանակավորապես դադարեցրել, բայց մեկ
օր անց նորից վերսկսել են իրենց գործունեությունը. ամսի 17-ի դրությամբ
ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած տնտեսվարող սուբյեկտների թիվը
եղել է 94, որից 80-ը մեկ օր անց վերսկսել է գործունեությունը, իսկ այսօր`
ևս 8-ը»,-տեղեկացնում է Արմեն Ալավերդյանը` նշելով, որ ՖՆ-ը
տնտեսվարողների հետ ամենօրյա բացատրական և վարչարարական աշխատանք է
իրականացնում և այս պահին Հայաստանում տնտեսական կայուն իրավիճակ է:
Նախարարության
ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 17-ին և 18-ին
առանձին ապրանքատեսակների գների վերանայման խնդիր է դրված եղել, առանձին
դեպքերում նաև գնաճ է արձանագրվել, բայց դեկտեմբերի 18-ի երկրորդ կեսին և
19-ին դաշտն արդեն կարգավորվել է և կայունացման ֆոնին լայն սպառման
ապրանքների շրջանում դադարեցվել է նաև գնաճի միտումը: