Հայերեն   English   Русский  

Ումա Թուրմանը պատմել է 16 տարեկանում բռնաբարության ենթարկվելու մասին


  
դիտումներ: 659

The New York Times պարբերականի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանը խոստովանել է բռնաբարության մասին, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը ընդամենը 16 տարեկան է եղել: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ ժամանակ Թուրմանը Նյու Յորքում է բնակվել և նոր է իր դերասանուհու կարիերան սկսել:

Ումա Թուրմանի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ գիշերային ակումբ է գնացել, որտեղ 20-ամյա մի դերասանի հետ է ծանոթացել, որը բռնաբարել է իրեն:

«Ես փորձում էի «ոչ» ասել, արտասվում էի, արեցի այն ամենը, ինչ կարող էի: Նա ասաց ինձ, որ դուռը փակ է, սակայն ես չկարողացա վազել և արագ բացել փականը», - պատմել է Թուրմանը:

Ավելի վաղ դերասանուհին պատմել էր հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: