Հայերեն   English   Русский  

Օլիմպիական խաղերի փակման արարողությանը ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Իվանկա Թրամփը


  
դիտումներ: 583

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և նրա ավագ խորհրդական Իվանկա Թրամփը Փխենչխանում անցկացվելիք Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողության ընթացքում կգլխավորի ԱՄՆ-ի պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը` վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Դոնալդ Թրամփն անձամբ համապատասխան խնդրանքով դիմել է դստերը: Իվանկա Թրամփը մտադիր է նաև մասնակցել որոշ մրցաշարերի, որոնց մասնակցելու են Միացյալ Նահանգների մարզիկները:

Նշվում է, որ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Մայքլ Փենսը:

Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 9-25-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: