«Կուխե». արագ պատրաստվող թխվածք
դիտումներ: 4650
Պատրաստումը
Ձուն վանիլինի ու շաքարավազի հետ փրփրացնել: Այդ խառնուրդի մեջ լցնել կաթն ու ձեթը: Մաղած ալյուրը կակաոյի, փխրեցուցիչի հետ խառնել ու լցնել ստացված խառնուրդի մեջ փոքր չափաբաժիններով: Ստացված խմորը լցնել կարագապատ կաղապարի մեջ, դնել 180 աստիճան տաքացված փուռը և թխել 45 րոպե:
Կրեմի համար պետք է խտացրած կաթը հարել փափկացրած կարագի հետ, ավելացնել հալեցրած շոկոլադն ու լավ խառնել:
Երբ բիսկվիտը հովանա՝ 3 մասի բաժանել ու կրեմը հավասարաչափ տարածել յուրաքանչյուր շերտի վրա: Պատրաստի թխվածքը դնել սառնարանը, ապա ցանկության դեպքում ձևավորել:
Անուշ լինի: