Անջելինա Ջոլին զարդարել է ELLE ամսագրի շապիկը. Լուսանկարներ
Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին զարդարել է ELLE ամսագրի շապիկը և դարձել մարտ ամսվա թողարկման հերոսուհին: Ամսագրի էջերում հրապարակվել է նաև դերասանուհու զրույցը Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Դերասանուհին քաղաքական գործչի հետ քննարկել է կանանց իրավունքները, երեխաների դաստիարակությունը և աշխարհի երրորդ երկրներում իր ծավալած գործունեությունը: Գրում է Elle.ru-ն:
Հարցազրույցի շրջանակներում Ջոլին պատմել է, թե ինչ խորհուրդներ է տալիս իր դուստրերին՝ 9-ամյա Վիվիենին, 11-ամյա Շայլոյին և 13-ամյա Զախարային:
«Ես նրանց ասում եմ՝ «Ձեզ առանձնացնում է հենց այն, թե ինչի եք դուք պատրաստ հանուն ուրիշ մարդկանց: Ցանկացած մեկը կարող է զգեստ կրել կամ դիմահարդարվել: Ձեզ կանխորոշում են ձեր մտքերը: Փնտրեք ձեզ: Ինչի՞ մասին եք մտածում: Ի՞նչ արժեքների եք ցանկանում հետևել: Եվ պայքարեք, որպեսզի ուրիշները ունենան այն իրավունքները, ինչ և դուք»,- պատմել է դերասանուհի և 6 երեխաների մայր Ջոլին:
Ջոլին քաղաքական գործչի հետ զրուցել է նաև կանանց իրավունքների մասին:
«Ցանկացած մանրուք նշանակություն ունի՝ ինչպես եք ձեզ դրսևորում սովորական կյանքում, որքան լավ եք տիրապետում ձեր իրավունքներին, որքան համերաշխ եք այլ կանանց հետ», - կարծում է դերասանուհին: