Հայերեն   English   Русский  

Մեքսիկայում ավելի քան 50 դելֆին ափ է նետվել ցեղակիցների հարձակման պատճառով


  
դիտումներ: 590

Մեքսիկայի Հարավային Ստորին Կալիֆորնիա նահանգում ավելի քան 50 դելֆին ափ է նետվել: Այդ մասին հաղորդում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Մեքսիկայի շրջակա միջավայրի պահպանության հարցերով դատախազին: Գրում է Gazeta.ru-ն:

Գերատեսչության տվյալներով՝ 33 դելֆինների հաջողվել է փրկել, իսկ 21 ծովային կաթնասուններ սպանվել են:

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ կենդանիները ափ են նետվել այլ տեսակի դելֆինների հարձակման պատճառով, իսկ նրանց մարմինների վրա վերքեր են հայտնաբերվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայում ութոտնուկը խեղդել է դելֆինին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: