Հայերեն   English   Русский  

Հայաստանին կփոխանցվի 2019 թ-ի ՏՏ համաշխարհային համաժողովի էստաֆետան


  
դիտումներ: 3072

ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը մեկնում էՀնդկաստան մասնակցելու ՏՏ համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology - WCIT), որը կանցկացվի Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում` փետրվարի 19-21-ը:

ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը մեկնումէ Հնդկաստան մասնակցելու ՏՏ համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology - WCIT), որը կանցկացվի Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում` փետրվարի 19-21-ը:

WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղություններն ու մ րտահրավերները, B2B հանդիպումներ անցկացնում:

WCIT 2018-ի շրջանակում Հայաստանին պաշտոնապես կփոխանցվի WCIT 2019-ի անցկացման էստաֆետան, որի անցկացման իրավունքը Հայաստանին է ընձեռնվել դեռևս 2014-ին՝ շնորհիվ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ):

Հայաստանը WCIT-ին մասնակցում է արդեն 9-րդ անգամ: Այս տարի Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում են ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, փոխտնօրեն Լևոն Բաբայանը, ԻՏՁ Մանդամ-կազմակերպություններ՝ «Ինստիգեյթ Խորհրդատվական» ընկերության տնօրեն Աննա Գևորգյանը, «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն ԱրմանՊողոսյանը, «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության ինժեներության գծով փոխտնօրեն Աննա Շահինյանը, «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության վարչական բաժնի ղեկավար Միքայել Գևորգյանը, «ԻնստիգեյթՄոբայլ» ընկերության որակի ապահովման առաջատար մասնագետ Կարլեն Օհանյանը, «ՎեոնԱրմենիա» ընկերության Պլանավորմանև նախագծերի իրականացման վարչության ղեկավար Իգոր Գաբրիելյանը, «ՎՕԼՕ» ընկերության Բիզնես ռազմավարության զարգացման խորհրդատու Արմեն Այվազյանը, «ԱյՅու Նեթվորքս» ընկերության կոմերցիոն տնօրեն Ռուբեն Սուքիասյանըև Վիվասել ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի դեպարտամենտի ղեկավար Թոմաս Մազեջյանը:

ՀՀ կառավարությունը կներկայացնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: