Կայացել է Էրդողան-Ռոուհանի հեռախոսազրույցը
դիտումներ: 527
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի վարչակազմի կողմից տարաշված հաղորդագրությանը, երկու երկրների նախագահները քննարկել են Սիրիայում, մասնավորապես՝ Աֆրինում և Իդլիբում տիրող իրավիճակը:
Զրուցակիցները ընդգրկել են ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը: Սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում Էրդողանն ու Ռոուհանին անդրադարձել են Աստանայում կայացած բանակցային գործընթացին և Սիրիայում ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքներին:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանում ավիավթարի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Հասան Ռոուհանիին: