Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը բրեքսիթը «գժանոց» է անվանել


  
դիտումներ: 495

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը մասնավոր զրույցի ընթացքում բրեքսիթը «գժանոց» է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է The Telegraph պարբերականը՝ հղում անելով Եվրոպական միության աղբյուրին: Հաղորդվել է, որ նմանատիպ կարծիք բրիտանացի նախարարը հայտնել է Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած անձնական հանդիպման շրջանակներում:

Պարբերականի տվյալներով՝ նման կերպ Ջոնսոնը կարող էր բնութագրել ոչ թե հենց միության կազմից դուրս գալու երկրի որոշումը, այլ Մեծ Բրիտանիայի և Եվրոպական միության միջև բրեքսիթի և բանակցությունների ծանր գործընթացը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի հետ հանդիումն ամփոփող մամուլի ասուլիսի շրջանակներում հույս էր հայտնել, որ բրեքսիթից հետո երկրի և ԵՄ-ի միջև համագործակցությունը կընդլայնվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: